Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով զոհվել են՝
- Էդուարդ Համլետի Հարությունյան (1974 թ.),
- Գագիկ Վարազդատի Մանուկյան (1982 թ.),
- Արսեն Գագիկի Համբարձումյան (1979 թ.),
- Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան (1957 թ.)։
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զոհվածների ընտանիքների անդամներին և հարազատներին: