ԳլխավորԼուր

Հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայող. ՊՆ

Հուլիսի 29-ին, ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, տեղեկացնում են ՊՆ-ից:

Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հայ դիրքապահների գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է։

Հուլիսի 29-ի սադրանքների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ մեկ զինծառայող։

Ժամը 09։30-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է։

Հիշեցնենք՝ հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: Ընթացել են տեղային մարտեր:

Թշնամին կարճ ժամանակով գրավել է հայկական դիրքը, ապա տալով կորուստներ՝ ետ է շպրտվել։

Հայկական կողմից կար երեք զոհ ու չորս վիրավոր։

Comment here