ԳլխավորԼուր

Ի՞նչ վիճակում են վիրավորում ստացած զինծառայողները. «Զինուժի» տեսանյութը

«Զինուժ մեդիան» զրույցել է այս գիշեր Գեղարքունիքում ադրբեջանական հարձակման հետևանքով վիրավորում ստացած ժամկետային զինծառայողներից 2-ի հետ։ Պաշտպանության նախարարության ներկայացրած տեսանյութի մեջ վիրավորում ստացածներից Դավիթ Ղազարյանը պատմում է.

«Մութ էր, մառախուղ էր, իրենց «բլինդաժը» մեզնից 10 մետր էր ներքև ու իրենց «կառաուլը» մեր կողմ էր նայում, որ չգնանք այդ կողմ։ Հետո միանգամից սկսեցին կրակել, էլ չհասկացանք՝ ինչ կատարվեց, «գրանատամյոտով» որ խփեցին` աչքերիս դեմը սևացավ։ Կրակում էի, բայց շատ չհասցրեցի, որովհետև ի վիճակի չէի, չէի կարողանում քայլել»,–նշում է նա։

Հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանըհայտնում են ՊՆ-ից։

Վիրավորների թիվը 4-ն է։ Մանրամասները՝ տեսանյութում։

Comment here