ԳլխավորԼուր

Զոհված զինծառայողներից մեկը Չինչին գյուղի նախորդ տարվա միակ շրջանավարտն է. Sputnik Արմենիա

Այս գիշեր ադրբեջանական զինված ուժերի իրականացրած սադրանքին դիմակայելու ընթացքում զոհված զինծառայողներից մեկը Տավուշի մարզի Չինչին գյուղի նախորդ տարվա միակ շրջանավարտ Դավիթ Քոչարյանն է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել են Բերդի համայնքապետարանից։

Դավիթը մասնակցել էր նաև արցախյան 44-օրյա պատերազմին: Երազում էր ուսումը շարունակելու, սմարթֆոնների համար տարբեր ծրագրեր ստեղծելու մասին։

Հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը, հայտնում են ՊՆ-ից։

 

Comment here