ԳլխավորԼուր

Սոթքի հատվածում հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող. ՊՆ

Օգոստոսի 17-ին, ժամը 14։45-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, մասնավորապես` Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող: Տեղեկությունը հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ժամը 16:30-ի դրությամբ կրակոցները շարունակվում էին: Հայկական կողմի իրականացրած հակազդող գործողությունների արդյունքում թշնամին ունի մեկ զոհ և մեկ վիրավոր:

Comment here