Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թվի աճով պայամանավորված` վերահսկողությունը խստացվում է, տեղեկացնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
«Հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները և կրել դիմակներ փակ տարածքներում: Հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ փակ տարածությունում դիմակ չկրելու համար սահմանված է 10 000 դրամ տուգանք։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 357–ով և դարձել 235 171:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։