Արտաշատի բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Նա հիվանդանոց է ընդունվել հունիսի 29-ին:
Պացիենտն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` ստորին վերջույթների և ողերի բազմակի կոտրվածքներով: Կատարվում է անհրաժեշտ հետազոտությունները: Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ և վերջիններիս գնահատմամբ գտնվում է ծանր վիճակում:
Դեպքի մասին անմիջապես հաղորդում է ուղարկվել իրավապահ մարմիններին:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։