ԳլխավորԼուր

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 30 մլն-ը

Կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 30 մլն-ը։ Այդ մասին նշված է ամերիկյան Ջոնսոն Հոպկինսի անվան համալսարանի կայքում։

Սեպտեմբերի 18-ին վարակվածների թիվը հասել է 30 003 378-ի, որից մահացել է 943 203, առողջացել՝ 20 398 381 մարդ։

Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է (6 664 021), ապա Հնդկաստանը (5 118 253) եւ Բրազիլիան (4 419 083)։

 

Comment here