ԳլխավորԼուր

Իրազեկման ակցիա՝ Մարտակերտում

Covid-19 համավարակի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում Արցախի գյուղերում և շրջկենտրոններում շարունակվում են հանրության իրազեկման աշխատանքները, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ «Stop Covid-19» ծրագրով այսօր՝ հուլիսի 29-ին, Մարտակերտ քաղաքի մի խումբ կամավորներ, շրջելով փողոցներում, հանրությանը բաժանել են «Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից» իրազեկման թերթիկները և հիշեցրել հակահամաճարակային կանոնների պահպանման (դիմակ և ձեռնոց կրելու) անհրաժեշտության մասին:

Comment here