ԳլխավորԼուր

31-ամյա կինը ձերբակալվել է՝ իր նորածին երեխայի սպանության կասկածանքով

Քննչական կոմիտե

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից 2020թ. հուլիսի 29-ին՝ ժամը 22:45-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ արգանդի արյունահոսություն ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի բնակչուհի, 31-ամյա կին, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս  2020 թվականի  հուլիսի 29-ին՝ ժամը 15:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում, իր աշխատավայրի սանհանգույցում միայնակ ծննդաբերել է իգական սեռի երեխա և լսելով վերջինիս ճիչը՝ սրբիչը մտցրել է նորածնի բերանի խոռոչը, այնուհետև երեխային դնելով աղբի համար նախատեսված պոլիէթիլենային տոպրակի մեջ՝ նետել հարակից շենքի աղբանոցը, որտեղ էլ հայտնաբերվել  է նորածնի դին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը) հարուցվել է քրեական գործ:  Կինը ձերբակալվել է՝ իր նորածին երեխայի սպանության կասկածանքով:

Comment here