ԳլխավորԼուր

Սպանություն Աբովյան քաղաքում. կասկածյալը ձերբակալվել է

Սպանություն Աբովյան քաղաքում

Հունվարի 20-ին, ժամը 18.05-ին ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Դարանի 2-րդ շենքում դանակահարություն է եղել։ Տուժողը նույն շենքի բնակիչ, 36-ամյա Ա. Օվակյանն էր, որը շտապօգնության մեքենայով Աբովյան բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Ոստիկանները պարզել են, որ, նախնական տվյալներով,  նույն շենքի բնակիչ, 33-ամյա երիտասարդը անհիմն վիճել է հարևանի հետ և դանակով խփել նրա պարանոցին։

Կասկածվողը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին, ներկայացվել դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։