ԳլխավորԼուր

Ուկրաինայում տղամարդը դուրս է եկել անտառից ու սկսել կրակել հանգստացողների ուղղությամբ. կա զոհ

Ուկրաինայի Խարկովի մարզի Գուսարովկա գյուղում տղամարդը կրակոցներ է արձակել հանգստացողների խմբի ուղղությամբ, որտեղ նաեւ երեխաներ են եղել։ Պատահարի արդյունքում 2 տղամարդ վիրավորվել է, նրանցից մեկը՝ մահացու, տեղեկացնում է korrespondent.net-ը։

Դեպքի մասին ահազանգը ոստիկանությունում ստացվել է հունիսի 27-ին՝ ժամը 20.42-ին։

Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ գյուղի մոտակայքում հանգստացող 10 մարդուց (այդ թվում՝ երեխաներ) բաղկացած խմբի ուղղությամբ կրակոցներ է արձակել մոտակա անտառից դուրս եկած մի տղամարդ։ 2 մարդ հրազենային վնասվածք է ստացել, նրանցից մեկը՝ 27 տարեկան, մահացել է հիվանդանոցում։

Ոստիկանները դեպքի վայրում ձերբակալել են տեղի 53-ամյա բնակչի։ Նախնական տվյալներով՝ նա գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ։

Comment here