ԳլխավորԼուր

ՆԱՏՕ-ն չի պլանավորում զորքեր տեղակայել Ուկրաինայի տարածքում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել Է Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի բացակայության մասին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ո՛չ, Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքեր չկան, ընդհանապես չկան»,-ասել Է նա՝ մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն «ո՛չ պլան, ո՛չ մտադրություն չունի ՆԱՏՕ-յական զորքեր տեղակայել Ուկրաինայում»:

«Ինչի մասին էինք մենք խոսում՝ հենց ՆԱՏՕ-ի ուժերի ուժեղացման մասին Դաշինքի արեւելյան սահմանում, ՆԱՏՕ-ի տարածքում, եւ մենք ուժեղացնում ենք այն»,-հավելել Է Ստոլտենբերգը։

Իրադրությունը Դոնբասում սրվել է փետրվարի 17-ին։ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:

Ժամեր առաջ էլ նա հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։