Օդեսայի մարզի Իզմայիլ քաղաքի (Ուկրաինա) հանրակացարանի իր սենյակում դեկտեմբերի 25-ին կախվել է տեղի պետական հումանիտար համալսարանի 3-րդ կուրսի 20-ամյա ուսանողը, տեղեկացնում է The Izmail Tиmes-ը։
Հայնաբերվել է ուսանողի՝ մահից առաջ արված գրությունը, որտեղ նա ամեն ինչի համար մեղադրում է ուսանողական ավանի վարչակազմի ղեկավար Նատալյա Դոկսովային։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 21-ին, ուսանողը ստորագրահավաք էր կազմակերպել՝ Դոկսովային հեռացնելու պահանջով։ Ստորագրահավաքից հետո ուսանողները հանդիպել են վարչակազմի ներկայացուցիչների հետ, սակայն որեւէ համաձայնության չեն եկել։ Ուսանողներին սպառնացել են հեռացնել հանրակացարանից՝ այնտեղ բնակվելու կանոնները խախտելու (սենյակներում տաքացուցիչներ միացնելու) պատճառաբանությաբ։
Ինքնասպանություն գործած ուսանողը, ում մորը զրկել են ծնողական իրավունքներից, իր գրության մեջ նշել է. «Ես չեմ ուզում երկրորդ անգամ փողոցում հայտնվել»։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։