ԳլխավորԼուր

Ուկրաինայում բեռնատարն անցել է դատախազի վրայով

Ուկրաինայում հուլիսի 11-ին՝ M-14 ավտոճանապարհին, մահացել է Նիկոլաեւսկի մարզի դատախազ Անդրեյ Կրուպկոն, տեղեկացնում է korrespondent.net-ը։

Նախնական տվյալներով՝ Կրուպկոն կանգնեցրել է ավտոմեքենան ճամփեզրին՝ վնասված անիվը փոխելու նպատակով, երբ նրան հարվածել է սրընթաց անցնող բեռնատարը։

Ստացված վնասվածքներից դատախազը մահացել է հիվանդանոցում։

Բեռնատարի վարորդը ձերբակալվել է Օդեսայի մոտակայքում։

Comment here