Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Նոր Երզնկա գյուղի դպրոցից երեխայի դի է տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն, հայտնում է shamshyan.com-ը։
Մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ 15-ամյա Դավիթ Ռ.-ն է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում վոյելբոլ խաղալու ժամանակ իրեն վատ է զգացել, ու մինչ շտապօգնության ժամանումը հանկարծամահ է եղել:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: