WCIT2024/DigiTec-ի շրջանակներում Նորարությունների, տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը (WITSA), հայտարարեց Գլոբալ նորարարության և տեխնոլոգիական նվաճումների մրցանակակիրների (WITSA Global Innovation and Tech Excellence Award) անունները: Ավելի քան 50 երկրներից ստացված 130 հայտերից մրցանակ ստացան 21 անհատներ, կազմակերպություններ և նախագծեր, որոնք էականորեն նպաստել են համաշխարհային տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ Հաղթողները ցուցադրել են գերազանցություն՝ մարդու կյանքի բարելավման գործում թվային նորարարությունների և պետական ու մասնավոր ոլորտների արդյունավետ համագործակցությանը իրականացմամբ։
Agenus Inc. բիոտեխնոլոգիական ընկերության տնօրեն Դր․ Գարո Արմենն արժանացավ WITSA-ի պատվավոր անդամի (WITSA EMINENT PERSON AWARD) կոչմանը։ 2010 թվականից WITSA-ն շնորհում է այս ամենաբարձր պարգևը, որը կոչված է պատվելու և ճանաչելու այն անհատներին, որոնք էական և խորապես դրական փոփոխություններ են բերել այլոց կյանքում։
Agenus Inc.-ը նպատակ ունի նորարարական իմունաթերապիաներ մշակել քաղցկեղի դեմ պայքարելու համար։ Agenus-ի ամենախոշոր նվաճումներից մեկը BOT/BAL համակցված թերապիայի մշակումն է, որը ցույց է տվել բացառիկ հաջողություններ դժվար բուժվող քաղցկեղների, այդ թվում՝ մետաստատիկ հաստաղիքային քաղցկեղի դեմ պայքարում։ Այս թերապիան վերակենդանացնում է իմունային համակարգի բնական կարողությունը՝ պայքարելու քաղցկեղի դեմ, ինչը մեծ առաջընթաց է քաղցկեղների բուժման գործում, որոնք նախկինում համարվում էին անհաղթահարելի։
Երեք տարբեր մայրցամաքներից ընտրված 21 անհատներ ու կազմակերպություններ արժանացան 2024 թվականի WITSA Գլոբալ նորարարության և տեխնոլոգիական նվաճումների մրցանակի, ներառյալ՝ WITSA-ի նախագահի հատուկ մրցանակն ու WITSA-ի պատվավոր անդամի մրցանակը:
WITSA-ն համարվում է գլոբալ թվային տեխնոլոգիաների արդյունաբերության հանրայնացման ամենահայտնի կառույցը, որը ներկայացված է 80 անդամ երկրներում և տնտեսություններում:
Մրցանակակիրների թվում էին շարժական էլեկտրոնային դրամապանակի, երթևեկության կառավարման և անվտանգության բարելավման համար առաջադեմ լուծման, ԱԲ-ով աշխատող ճանապարհորդության պլանավորման նախագծի, ԱԲ-ի օգտագործմամբ հեռավար զննումն ու ավտոմատացումը հեշտացնելու համար հեռաբժշկության նորարարական համակարգի և մի շարք այլ նորարարական նախագծեր։
WITSA-ի Գլոբալ նորարարության և տեխնոլոգիական նվաճումների մրցանակակիրների ամբողջական ցուցակը
- 2024 Chairman’s Award: BenefitPay
- 2024 Digital Opportunity/Inclusion Award (Private Sector/NGO): OK RDY: "Women in Security Mentoring Network"
- 2024 Digital Opportunity/Inclusion Award (Public Sector): Sidec Sdn Bhd:
- 2024 Smart Cities Award (Private Sector/NGO): Institute for Information Industry: "Life Guardian Pathway System"
- 2024 Smart Cities Award (Public Sector): Airport Authority Hong Kong: Smart Airport City supported by Enterprise 5G Infrastructure
- 2024 Sustainable Growth Award/Circular Economy Award (Private Sector/NGO): NRI Digital / Nomura Research Institute, Ltd. / Japan Airlines Co. Ltd. / East Japan Railway Company Joint Project: Creating "Related Populations" by Randomly Sending People from Urban Areas to Regional Areas
- 2024 Sustainable Growth Award/Circular Economy Award (Public Sector): Taoyuan City Government: "City Environmental Governance: AI Environmental Pollution Recognition System"
- 2024 Innovative E-Health Solutions Award (Private Sector/NGO): Service Systems Technology Center, Industrial Technology Research Institute: "Innovative Telemedicine System 2.0 for Precise Remote Cardiac and Abdominal Ultrasound"
- 2024 Innovative E-Health Solutions Award (Public Sector): Pamela Youde Nethersole Eastern Hospital: Making the invisible become touchable — 3D Printing of realistic anatomical model with tactile reality
- 2024 Public/Private Partnership Award: Moscow Agency of Innovations: Implementation of the “Leaders of Digital Transformation” project
- 2024 E-Education & Learning Award (Private Sector/NGO): — Tumo / 42 School- InnerSteps (Incorporated as Ellie Holdings Pty Ltd)
- 2024 E-Education & Learning Award (Public Sector): Information Management Center, New Taipei City Government: "Information Security Online Class System of New Taipei City Government – Information Security Management Platform"
- 2024 Emerging Digital Solutions Award: SNAPI: "SNAPI AI-powered IoT digital meter readers"
- 2024 Startup Ecosystem Award (Public Sector) Economic Development Bureau, Kaohsiung City Government: "Kaohsiung Startup Ecosystem"
- 2024 AI Excellence Award (Private Sector/NGO) Intracom Telecom’s NFV Resource Intelligence (NFV-RI™)
- 2024 Best Place to Work Award (Private Sector/NGO) Quanta Computer Inc.: "AI Workmates Project"
- 2024 Digital Transformation of the Year (Private Sector/NGO) Telekom Research & Development Sdn Bhd and Group Network Technology (GNT), TM Group
- 2024 Digital Transformation of the Year (Public Sector) General Secretariat for Information Systems and Digital Governance / Hellenic Ministry of Digital Governance: Gov.gr Wallet
- 2024 Women in Tech Award Niki Tsouma, CEO of IDIKA SA (e-Government Center for Social Security Services)․.
WCIT-ի մասին. Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) հեղինակավոր համաշխարհային միջոցառում է, որը կազմակերպվել է ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից: WCIT-ը համախմբում է տեխնոլոգիայի առաջնորդներին, ոլորտի մասնագետներին, կառավարության ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից՝ ուսումնասիրելու և ձևավորելու տեխնոլոգիայի ապագան և դրա ազդեցությունը հասարակության վրա: