2025 թվականի աշնանից չինական դպրոցներում արհեստական բանականության ուսուցումը պարտադիր կդառնա։
Դպրոցները կարող են ինքնուրույն որոշել, թե ինչպես դասավանդել ԱԲ-ն: Դա կարող է լինել համակարգչային գիտության առանձին առարկա կամ բաժին: Ուսումնական տարում ԱԲ-ի ուսումնասիրությունը պետք է տևի առնվազն 8 ժամ:
Տարրական դպրոցում աշակերտներին կբացատրվի, թե ինչպես է աշխատում այն, իսկ միջին և ավագ դպրոցներում ավելի շատ գործնական պարապմունքներ կանցկցանեն։
Բացի այդ, դպրոցներին խորհուրդ է տրվում արհեստական բանականություն կիրառել այլ առարկաների դասավանդման մեջ: Դպրոցները պետք է մշակեն ԱԲ-ի ուսուցման ծրագրեր համալսարանների, հետազոտական ինստիտուտների և առաջատար ոլորտային ընկերությունների հետ համատեղ:
Պեկինում նախատեսվում է պատրաստել 100 «պրոֆեսիոնալ հայտնի ուսուցիչներ» ԱԲ- ոլորտում և 1000 բազային գիտելիքներ ունեցող ուսուցիչներ:
Չինաստանից փորձում է ետ չմնալ նաև ԱՄՆ-ն։ Օրերս նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով դաշնային մակարդակով արհեստական բանականությունը կներառվի ԱՄՆ-ի դպրոցական կրթական համակարգում: Հրամանագրի տեքստում ասվում է, որ ԱԲ-ի ուսուցումը խիստ կարևոր է դպրոցների բոլոր դասարաններում և նույնիսկ մանկապարտեզներում:
Ավելի վաղ՝ 2025-ի փետրվարին Իսրայելի կրթության նախարարությունն էր հայտարարել դպրոցական ծրագրում ԱԲ-ի ներդրման մասին: Ռուսաստանում աշակերտներին ԱԻ տեխնոլոգիաներ սովորեցնելու անհրաժեշտության մասին հայտարարել են դեռ 2023 թվականին։ Վերջերս հայտնի դարձավ, որ պատրաստվել են 5-9-րդ դասարանների առաջին ուսումնական ձեռնարկները, բայց դրանք նախատեսված են արտադասարանական պարապմունեքների համար: