ԳլխավորԼուր

Գոռ Շատվերյանը դարձավ սամբոյի Եվրոպայի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հայ պատանի սամբիստները 5 մեդալ են նվաճել Սամբոյի Եվրոպայի առաջնությունում, հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։

Գոռ Շատվերյանը (71 կգ) եզրափակիչում հաղթեց ուկրաինացի մրցակցին ու նվաճեց ոսկե մեդալ։

Արծաթե մեդալակիրներ դարձան Ջոնիկ Օզմանյանը (64 կգ), Գոռ Աղասարյանը (79 կգ) ու Միլենա Առաքելյանը (50կգ), բրոնզե մեդալակիր՝ Մանուշակ Խաչատրյանը (54 կգ)։

Ավելի վաղ հայ երիտասարդ սամբիստները 6 մեդալ էին նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

Եվրոպայի չեմպիոն է դարձել 71 կգ քաշային Մհեր Օհանյանը՝ եզրափակչում վաղաժամ հաղթելով վրացի մրցակցին: Արծաթե մեդալակիրներ են դարձել Արշակ Բեկչյանը (64 կգ) և Սեյրան Սարուխանյանը (88 կգ), բրոնզե մեդալներ էին նվաճել Սամվել Ղազարյանը (79 կգ), Էրիկ Սաղաթելյանը (98 կգ) և Արսեն Հայրապետյանը (+98 կգ):

Հայաստանի հավաքականը 6 մեդալ էր նվաճել նաև սամբոյի մեծահասակների ԵԱ-ում: Եվրոպայի չեմպիոն է դարձել Արման Ավանեսյանը (98 կգ), բրոնզե մեդալակիրներն են Դավիթ Հովսեփյանը, Համլետ Սուքիասյանը, Մհեր Մերջանյանը, Արթուր Մալխասյանը և Ավետիք Պողոսյանը:

Սամբոյի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Լիմասոլում ապրիլի 23-29-ը: