Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ընթացող Սամբոյի Եվրոպայի առաջնությունում արցախցի Արման Ավանեսյանը (98 կգ) նվաճել է ոսկե մեդալն ու Եվրոպայի չեմպիոնի կոչումը։
Կիսաեզրափակիչ ու եզրափակիչ գոտեմարտերում հայ սամբիստը ժամանակից շուտ հաղթանակի է հասել համապատասխանաբար ռուսաստանցի Մագոմեդ Հասանովի և խորվաթ Մարինո Ջուգանչիչի նկատմամբ։
Ավելի վաղ Հայաստանի 5 ներկայացուցիչներ սամբոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ էին դարձել Դավիթ Հովսեփյանը (58 կգ), Արթուր Մալխասյանը (79 կգ), Համլետ Սուքիասյանը (58 կգ), Մհեր Մերջանյանը (71 կգ) և Ավետիք Պողոսյանը (88 կգ):
Սամբոյի Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է Կիպրոսում ապրիլի 23-ին և կավարտվի ապրիլի 28-ին: