ԳլխավորԼուր

Բասկետբոլի երիտասարդական հավաքականը հաղթեց ադրբեջանցիներին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հայաստանի բասկետբոլի մինչեւ 20 տարեկանների հավաքականը Եվրոպայի Մ20 առաջնության Բ դիվիզիոնի շրջանակում 71-61 հաշվով հաղթել է Ադրբեջանի թիմին, տեղեկացնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Յուրա Մելիքյանն էր: Նա վաստակել է 15 միավոր և 21 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին:

Մեր հավաքականն ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում:

Ավելի վաղ բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը գրավել էր երրորդ տեղը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում ՝ հաղթելով Ադրբեջանի ընտրանուն։