ԳլխավորԼուր

Պատանի սուսերամարտիկները 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալներ են նվաճել Թբիլիսիի մրցաշարում

Պատանի սուսերամարտիկները մեդալներ են նվաճել Թբիլիսիի մրցաշարում

Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքականի անդամները հաջող են հանդես եկել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացված միջազգային մրցաշարում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հայաստանի ներկայացուցիչներից միջազգային մրցաշարի հաղթողի կոչմանն ու ոսկե մեդալին արժանացել է ճկասուսերակիր Գագիկ Մորիկյանը: Նույն զենքաձևում Նարեկ Հովհաննիսյանը զբաղեցրել է երկրորդ տեղն ու պարգևատրվել արծաթե մեդալով, իսկ Խաչատուր Սեթոյանն ու Նարեկ Սահակյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Հովհաննիսյանի խոսքով՝ հայ մարզիկների ելույթները գոհացնող են: Հայաստանի թիմում 8 մարզիկ է ընդգրկված եղել: Միջազգային մրցաշարին Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Կատարի և Թուրքիայի շուրջ 30 մարզիկներ են մասնակցել:

Այս օրերին ընթանում է նաև Հայաստանի սուսերամարտի պատանիների առաջնությունը: Հայաստանի առաջնության արդյունքներով կձևավորվեն տղաների և աղջիկների հավաքականները, որոնք դեկտեմբերի 11-14-ը Քութայիսի քաղաքում կմասնակցեն երիտասարդների և պատանիների առաջնությանը՝ խոցասուսեր, ճկասուսեր և թրասուսեր զենքաձևերում: