ԳլխավորԼուր

Գոռ Սահակյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն

Ծանրամարտիկ Գոռ Սահակյան

Քիշնևում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանի հավաքականի կազմում մրցահարթակ է դուրս եկել Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը (73 կգ)։

Երկամարտի 338 կգ արդյունքով նա նվաճեց Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը։

Այս քաշային կարգում առաջինը թուրք Յուսուֆ Գենչն էր (348 կգ), երրորդը՝ Ռոբերտո Գուտուն Գերմանիայից (335 կգ):

Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի հավաքականին երկու մեդալ էին բերել Եվրոպայի փոխչեմպիոն դարձած Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և բրոնզե մեդալ նվաճած Գառնիկ Չոլակյանը (61 կգ):