Եվրոպայի ֆուտզալի առաջնության խմբային փուլի («B» խումբ) առաջին խաղում Հայաստանի հավաքականը մրցեց աշխարհի բրոնզե մեդալակիր Ուկրաինայի ընտրանու դեմ ու առավելության հասավ 2:1 հաշվով: Հայաստանի հավաքականի կազմում գոլերը խփեց Միհրան Դերմենջյանը։
Հայաստանի հավաքականն առաջին անգամ է մասնակցում Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին։
Հաջորդ հանդիպումը Ռուբեն Նազարեթյանի սաները կանցկացնեն հունվարի 25-ին` մրցելով Չեխիայի հետ:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



