ԳլխավորԼուր

Պատանի Զորիկ Հովհաննիսյանը հաղթել է ադրբեջանցուն ու դարձել Գրեփլինգի աշխարհի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈւԹ  

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Պատանի մարզիկ Զորիկ Հովհաննիսյանը դարձել է մինչև 15 տարեկանների գրեփլինգի աշխարհի չեմպիոն։ Այս մասին հայտնում է Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիան։

29-32 կգ քաշային կարգում Արմավիրը ներկայացնող մարզիկը եզրափակչում հաղթել է ադրբեջանցի մարզիկին։

15 տարեկանների պայքարի 35 կգ քաշային կարգում էլ Մարատ Կարապետյանը դարձել է արծաթե մեդալակիր։

Նշենք, որ  առաջնությունը տեղի է ունենում Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։