ԳլխավորԼուրԽճանկար

Քվադրոբերներ. ինքնադրսևորման փո՞րձ, թե՞ հակասոցիալական շեղում

Քվադրոբերներ

Քվադրոբերները (լատիներեն quattuor (չորս) ու անգլերեն aerobics (աերոբիկա) բառերից) հիմնականում երեխաներ ու դեռահասներ են (7-14 տարեկան), որոնք զբաղվում են կենդանիների գործողությունների և սովորությունների նմանակմամբ: Այդպիսի նմանակումն ընկալվում է որպես ենթամշակույթ և (կամ) հատուկ ոչ պաշտոնական սպորտ:

Քվադրոբերները փորձում են հնարավորինս համապատասխանել կենդանու կերպարին, որի սովորությունները ընդօրինակում են: Դրա համար օգտագործվում են արհեստական պոչեր, կեղծ ականջներ, դիմակներ, կենդանիների կոստյումներ։ Դրանք պատրաստվում են ինքնուրույն կամ պատվիրվում են առցանց:

Կարծիք կա, որ քվադրոբինգը կամ քվադրոբիկան օգնում է ազատվել սթրեսից։

Հոգեբանական գիտությունների դոկտոր Օլեսյա Վոլկովան կարծում է, որ քվադրոբինգը, ինչպես ցանկացած ենթամշակույթ, կարող է ինչպես վնաս պատճառել, այնպես էլ օգուտ տալ: Եթե  երեխայի համար դա խաղ է կամ ստեղծագործական հոբբի, ենթադրում է սոցիալական կապերի զարգացում, «ապա դրանում ոչ մի սարսափելի բան չկա»:

Քվադրոբիկան սակայն վտանգավոր է այն դեռահասների համար, ովքեր վատ սոցիալականացված են, չունեն հստակ շփումներ իրենց հասակակիցների հետ, հեռու են իրենց ծնողներից և աչքի են ընկնում սոցիալական իրականությունից կտրված լինելով։ Կա նաև վնասվածքներ ստանալու վտանգ։

Քվադրոբերներ

Քվադրոբերն ընդօրինակում է տարբեր կենդանիների, բայց կարող է ընտրել նաև իր համար մեկ մշտական կերպար: Օրինակ, «Մոխրագույն թաթ» մականունով մի աղջիկ նաև կատվի, լուսանի և ջրարջի պարագաներ ուներ։

Որոշ դեռահասներ նշել են, որ չափազանց լուրջ են պատրաստվել «տոտեմ կենդանու» ընտրությանը՝ միացրել են անտառի աղմուկը, փակել աչքերը և փորձել «զգալ» իրենց կենդանուն։

2024 թվականի հոկտեմբերի սկզբին ռուսական մամուլը հայտնեց, որ շուկաներում հայտնվել է քվադրոբերների կեր։ Նշվում է նույնիսկ բաղադրությունը՝ շաքար, արմավենու միջուկի յուղ, քերած կակաո, կակաոյի փոշի, չոր կաթի շիճուկ, յուղազերծված կաթի փոշի, կոկոսի յուղ, ձավարեղեն (ներառյալ բրնձի այլուրը, ցորենի ալյուրը, ինչպես նաև աղը):

Այս ենթամշակույթը պատանիներին գրավում է իրենց անհատականությունը գտնելու և արտահայտելու փորձեր կատարելու հնարավորությամբ, երբ կարելի է ինքնադրսևորվել՝ միաժամանակ խախտելով սովորական ընկալման որոշակի սահմաններ։ Դեռահասի մարմնում տեղի է ունենում գլոբալ վերակազմավորում ֆիզիկական և հոգեհուզական մակարդակում:

Միևնույն ժամանակ, հորմոնալ վերադասավորումը կարող է դառնալ սահմանային հոգեկան խանգարումների դրսևորման սկիզբ: Պատճառը կարող է լինել նաև ծանր իրականությունից հեռանալու ցանկությունը (օրինակ ՝ կոնֆլիկտներ և ընտանեկան բռնություն):

Քվադրոբերներ

Մանկական հոգեբույժ Անտոնինա Պերեկրեստովան պնդումէ, որ քվադրոբինգը կարող է խանգարել երեխայի կամ դեռահասի զարգացմանը:

«Կենդանիների դիմակներով ազատ ժամանակ անցկացնել բավական մեծ երեխաների համար (նրա կարծիքով՝ 9 տարեկանից բարձր)՝ միավորվելով խմբի մեջ, արդեն շեղում է… Հավանական են նևրոզներ, հոգեմետ իրավիճակներ, տագնապային-դեպրեսիվ խանգարումներ, հարմարվողականության խանգարումներ։ Հնարավոր է ազդեցության ենթակա երեխաներին ներգրավել անառողջ խմբերի մեջ, սովորեցնել ոչ ադեկվատ վարքագիծ, ինչպիսին, օրինակ, անցորդներին կծելը»,- հայտարարել է նա:

Հոգեբան Էվելինա Գաևսկայան քվադրոբերների գործողությունները բնութագրում է որպես հակասոցիալական վարք:Դա նույնիսկ եթե ուղղակիորեն չի վնասում այլ մարդկանց, ապա պարզապես նրանց մոտ դրական հույզեր չի առաջացնում։

Արդեն հայտնի են պլաստիկ վիրահատությունների դեպքեր, որոնց նպատակն է արտաքնապես նմանվել կենդանիների։

Քվադրոբերներ

Մոսկվայի հոգեվերլուծության ինստիտուտի հոգեթերապիայի ամբիոնի դոցենտ Վլադիմիր Ֆայնզիլբերգը պնդում է, որ այս ենթամշակույթով զբաղվելը թույլ չի տալիս երեխային տարբերակել խաղային վարքագիծը և կենդանիների վարքի իրական իմիտացիան, բայց քվադրոբիկան չի կարելի արգելել, քանի որ այդպիսով կխթանվի երեխաների հետաքրքրությունը դրա նկատմամբ:

Մոսկվայի պետական հոգեբանական և մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Վլադիմիր Կուդրյավցևը կարծում է, որ քվադրոբինգին դիմելու պատճառը հասակակիցների շրջանում ճանաչման բացակայությունն է, ինչպես նաև ծնողների և ուսուցիչների ուշադրության պակասը: Նրա կարծիքով, այն զարգացնում է մարմինը և փոխհատուցում է ցածր ինքնագնահատականը, բայց և «հոգեկան խանգարման ազդանշան է», քանի որ երեխաները ուտում են անմիջապես ամաններից, քայլում են կապանքներով կամ կծում են, վերանում է ամոթի զգացողությունը։

Մոսկվայի պատրիարքարանի հասարակության և ԶԼՄ-ների հետ եկեղեցու փոխհարաբերությունների սինոդալ բաժնի ղեկավարի տեղակալ Վախթանգ Կիպշիձեն հայտարարել է, որ «ենթամշակույթները, որոնց հիմքում ընկած է կենդանիների նմանակումը, քարոզում են հասարակության վերադարձը հեթանոսությանը և բարբարոսությանը»:

Usanogh.am

Ըստ համացանցային բաց աղբյուրների