Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, նրա որդին և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը, հայտնում են ԶԼՄ-ները։
«Ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախության, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ»,–ավելի ուշ հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Հիշեցնեք՝ 2025 թ. հոկտեմբերի 17-ին էլ ձերբակալվել էին Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը, մի շարք այլ աշխատակիցներ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



