Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտները հանդիսավոր միջոցառման ժամանակ ստացել են իրենց ավարտական վկայականները, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Շրջանավարտներին շնորհավորել են ԿԳՄՍ նախարար, ՀՊՄՀ խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը, փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։
ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը հույս է հայտնել, որ բակալավրիատի շրջանավարտները կշարունակեն կրթությունը մագիստրատուրայում, իսկ մագիստրոսները հաջողությամբ կիրացնեն կարողություններն ու հմտությունները մասնագիտական համայնքում՝ նախադպրոցական հաստատություններից մինչև դպրոցներ, սոցիալական կենտրոններից մինչև արվեստի ոլորտ։
«Ի դեմս ձեզ՝ ուսուցչական համայնքը համալրվում է առաջատար մասնագետներով, իսկ համալսարանի մեծ ու ջերմ ընտանիքը՝ որակյալ շրջանավարտներով։ Համալսարանը ձեզ հրաժեշտ չի տալիս, այլ ասում է բարի գալուստ, քանի որ կրթության շարունակականության և մասնագիտության իրագործման բոլոր աստիճաններում համագործակցությունը շարունակվելու է»,-նշել է ռեկտորը:
Այս ուսումնական տարում Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն ավարտել են 1568 շրջանավարտները՝ 1230-ը բակալավր, 338 մագիստրոս:
