ԳլխավորԼուր

ՀՊՄՀ-ում բացվել է հունգարական պատմության, մշակույթի և լեզվի կենտրոն

ՀՊՄՀ-ում բացվել է հունգարական պատմության, մշակույթի և լեզվի կենտրոն

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյաննը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր մասնակցել է հունգարական պատմության, մշակույթի և լեզվի կենտրոնի բացման արարողությանը, որն իրականացվել է Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի հետ ՀՊՄՀ համագործակցության շրջանակում:

Կենտրոնը ղեկավարելու է Պիտեր Պազմանի անվան համալսարանի ասպիրանտ, հայագետ Դանիել Գազդիկը, որի նախաձեռնությամբ Մանկավարժական համալսարանի արդեն շուրջ 10 ուսանողներ սկսել են հունգարերեն ուսումնասիրել:

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանի խոսքով՝ կենտրոնի բացումը շարունակությունն է Պիտեր Պազմանի անվան համալսարանի հետ դեռևս 2016 թ. մեկնարկած հաջող համագործակցության, որի շրջանակում Բուդապեշտի համալսարանում գործում է հայագիտական եզակի կենտրոն բակալավրիատի և մագիստրոսի կրթական ծրագրերով, որոնցում ներգրավված է շուրջ 40 ուսանող:

Միջոցառման շրջանակում ներկայացվել է Պիտեր Պազմանի անվան համալսարանի հայագիտական ամբիոնի հունգար ասպիրանտների խմբագրմամբ հրատարկված հոդվածների ժողովածուն: Հոդվածները տպագրվել են հունգարերենով և ներկայացնում են հունգար և հայ պատմաբանների հոդվածները Հայաստանի պատմության և հայ ժողովրդի անցած ուղու տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ: Խմբագրական աշխատանքը կատարած ասպիրանտները փոխանակման ծրագրի շրջանակում մեկ կիսամյակ ուսանել են ՀՊՄՀ-ում:

Ժաննա Անդրեասյան, Սրբուհի ԳևորգյանՀՊՄՀ-ում բացվել է հունգարական պատմության, մշակույթի և լեզվի կենտրոնՀՊՄՀ-ում բացվել է հունգարական պատմության, մշակույթի և լեզվի կենտրոն