Արցախյան պատերազմ-2020ԳլխավորՀայաստանս

ՀՊՄՀ-ի 35 ուսանող արդեն բոլորի որդիներն են…

Այսօր` Հայոց բանակի օրը, առիթ է հիշելու նաև նրանց, ովքեր Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանությունը կազմակերպեցին եւ իրականացրին իրենց կյանքի գնով, նշված է Հայկական պետական մանկավարժական համալսարանի ֆեյսբուքյան էջում։

35 աբովյանական արդեն բոլորի որդիներն են: Նրանք հայրենիքի զավակներն են: Նրանք հայ ժողովրդի ցավի ու հպարտության զավակներն են.

Սուրեն Ադամյան, Արեն Ավանեսյան, Արտյոմ Ավետիսյան, Արտակ Բարսեղյան, Հովհաննես Բեյբության, Սմբատ Գաբրիելյան, Արամ Գալստյան, Շահեն Գալստյան, Նորիկ Գասպարյան, Ռուբեն Գասպարյան, Սամվել Գասպարյան, Անդրանիկ Գրիգորյան, Արմեն Գրիգորյան, Լևոն Եղիազարյան, Արա Խաչատրյան, Արամ Խաչատրյան, Մորիս Խումարյան, Գևորգ Կարապետյան, Ավետիք Կարճիկյան, Աժդահակ Կիրակոսյան, Արմեն Հարությունյան, Արտաշես Հակոբյան, Սմբատ Մազմանյան, Ազատ Մաջարյան, Ալեն Մարգարյան, Ռոման Մարգարյան, Գևորգ Մելքոնյան, Սիփան Մելքոնյան, Տիգրան Միկոյան, Հայկ Նալբանդյան, Հարութ Նիկոլյան, Պողոս Սարգսյան, Վարուժան Սարգսյան, Արմեն Ստեփանյան, Նարեկ Վարոսյան…Փառք և խոնարհում հերոսներին…

Շնորհավորում ենք մեր ժողովրդին, սպաներին, զինվորներին, բոլոր զինծառայողներին հաղթանակած բանակի 30-րդ տարեդարձի կապակցությամբ: Մաղթում ենք քաջառողջություն, մարտական բարձր ոգի, խաղաղություն և բարեկեցություն: Փա՜ռք Հայոց բանակին: