ԳլխավորԼուր

«Թռիչք վերջին անգամ». հրապարակվել է Հայկոյի վերջին երգը

Կոմպոզիտոր Րաֆֆի Ալթունյանը Facebook–ում հրապարակել է իր և երգիչ-երգահան Հայկոյի վերջին համատեղ ստեղծագործությունը։ Երգը կոչվում է «Թռիչք վերջին անգամ»։

Խոսքերի հեղինակը Րաֆֆին է, իսկ երաժշտությունը գրել է հանգուցյալ Հայկոն։

«Իմ և ընկերոջս վերջին համատեղ աշխատանքը»,-գրել է Րաֆֆին ու Հայկոյի երկրպագուներին փոխանցել նրա վերջին կատարումը պատերազմում զոհված հայ զինվորի մասին։

Հիշեցնենք` ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոն մահացավ 2021 թվականի սեպտեմբերի 29-ին։