«Մանկական Եվրատեսիլ — 2021»-ի հաղթող Մալենան յուրովի է մեկնաբանել հանրահայտ «Մոդերն թոքինգ» խմբի Cheri Cheri Lady հիթը:
Երգի հիման վրա նկարահանված հոլովակն արդեն համացանցում է:
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2021»-ում Մալենայի հաղթանակի շնորհիվ մրցույթը 2022-ին կանցկացվի Հայաստանում: Այն տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում: