ԳլխավորԼուր

Մալենան Ձմեռային այգում կատարել է «Քամի, քամի» ու «Արեւիկ» խմբի «Երազանք» երգերը

Մալենա

Երեւանի Seasons Park Station ձմեռային այգին այսօր հյուրընկալել էր «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենային ու նրա երկրպագուներին։

«Անչափ շնորհակալ եմ, որ այստեղ եկել եք ինձ տեսնելու համար: Այսօր իմ մենահամերգը չէ, բայց դուք այնքան շատ եք… Անհավատալի է»,- նշեց երգչուհին ու խոստացավ լուսանկարվել բոլոր ցանկացողների հետ:

Երգչուհին կատարեց երկու երգ` «Մանկական Եվրատեսիլ»-ում հաղթանակ բերած «Քամի, քամի»-ն ու «Արեւիկ» խմբի «Երազանք»-ը։