Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2021»-ը։ Մասնակցում է 19 երկիր:
Հայաստանը ներկայացնում է 14-ամյա Մալենան ««Քամի-քամի» երգով: Նա, ի դեպ, համարվում է ֆավորիտներից մեկը։ Մալենայի «Քամի, քամի» երգը մրցույթի պաշտոնական Youtube-յան ալիքում հավաքել է ավելի քան 3,5 միլիոն դիտում և հանդիսանում է բացարձակ առաջատար։
Մրցույթը կսկսվի Երեւանի ժամանակով ժամը 19.00-ին։ Ուղիղ եթերին կարող եք հետեւել Հանրային հեռուստատեսությամբ։
Մինչ այդ, ժամը 18.30–ին, Հանրային հեռուստաընկերության եթերում կցուցադրվի փաստավավերագրական ֆիլմ. «Մալենա. քամուն ընդառաջ»։
Նշենք, որ դեռ ժամանակ կա մեր մասնակցի օգտին քվեարկելու համար, որը պետք է անել «Մանկական Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցույթիպաշտոնական կայքում։