«Մանկական Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչ Լեո Մկրտչյանը հանդես կգա «Cosmic friend» երգով։
Հանրային հեռուստաընկերությունը ներկայացրել է երգն ու տեսահոլովակը։
Նշենք, որ Լեոն երգիչներ Հռիփսիմե Հակոբյանի և Մարտին Մկրտչյանի որդին է։
Հիշեցնենք, որ երաժշտական մրցույթը կայանալու է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում նոյեմբերի 16–ին։
2023 թվականին «Մանկական Եվրատեսիլը» կայացել է Ֆրանսիայի Նիցցա քաղաքում նոյեմբերի 26-ին։ Մրցույթում հաղթել է ֆրանսիացի Զոի Քլուզուրը «Cœur» երգով։