ԳլխավորԼուր

Ռուսաստանը զրկվել է «Եվրատեսիլ — 2022»-ին մասնակցելու իրավունքից

Եվրոպայի հեռարձակողների միությունը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող մասնակցել «Եվրատեսիլ -2022» մրցույթին։

Այս մասին նշված է մրցույթի կայքում։

Որոշումն ընդունվել է հաշվի առնելով «կազմակերպության անհանգստությունը Ուկրաինայում աննախադեպ ճգնաժամի պատճառով»։ Ռուսաստանի մասնակցությունը, ըստ կազմակերպիչների, վնաս կհասցնի մրցույթի հեղինակությանը։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2022»–ն անցկացվելու է Իտալիայի Թուրին քաղաքում։

Իրադրությունը Դոնբասում սրվել է փետրվարի 17-ին։ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան էլ նա հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Փետրվարի 24-ի դրությամբ՝ ՌԴ զինված ուժերը, ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, թիրախային հարվածներով ոչնչացրել են ուկրաինական 84 ռազմական օբյեկտ։