Ռուսաստանում սկսված մասնակի զորահավաքի շրջանակում բուհերում առկա սովորող ուսանողները չեն զորակոչվի։ Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության ներկայացուցիչ, փոխծովակալ Վլադիմիր Ցիմլյանսկին։
Զորակոչման ենթակա են շարքային, սերժանտական կազմի քաղաքացիները մինչև 35 տարեկան, կրտսեր սպաները՝ մինչև 50, ավագ սպաները՝ մինչև 55 տարեկան:
Սեպտեմբերի 21-ին Ռուսաստանում մասնակի զորահավաք է հայտարարվել։ Այն կվերաբերի մոտ 300 հազար մարդու։
Տեղեկացնենք նաև, որ զորահավաքի վերաբերյալ լուրից հետո կտրուկ ու բազմապատիկ աճել են Մոսկվայից Երևան ավիաչվերթների տոմսերի գները։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 210-րդ օրը։