Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական խորհուրդը և Ուսանողական գիտական ընկերությունը ՀՀ պետական բուհերի ուսանողներին հրավիրում են մասնակցելու «Beengineer-4» երկօրյա ուսանողական գիտաժողովին:
Աշխատանքները պետք է համապատասխանեն վերոնշյալ ոլորտներին՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն և դիզայն, տնտեսագիտություն, նորարարություն և պատրաստի արտադրանք:
Մասնագիտացված հանձնաժողովների ընտրած զեկուցման թեզիսները կտպագրվեն «Beengineer» ուսանողական գիտաժողովի տեղեկագրում։
Գիտական աշխատանքների ներկայացման վերջնաժամկետն է հունիսի 20-ը։
Մրցույթի մասին հավելյալ տեղեկատվությունը՝ այստեղ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։