ԳլխավորԼուր

Կորոնավիրուսով հիվանդներին սպասարկելու համար կներգրավվեն կլինիկական օրդինատուրայի ուսանողները (տեսանյութ)

Հիվանդանոց

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց կորոնավիրուսով հիվանդներին սպասարկելու համար կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողներին և համապատասխան լիցենզիա չունեցող բժշկական հաստատություններին ներգրավվելու վերաբերյալ՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին փոփոխությունների փաթեթը։

Նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու վերաբերյալ քննարկումը ևս նախատեսվում է այսօր։

Comment here