ԳլխավորԼուրԽճանկար

BMW-ն բժշկական դիմակներ կարտադրի. Deutsche welle

Գերմանական ավտոարտադրող BMW ընկերությունը հայտնել է, որ պատրաստ է անցնել բժշկական դիմակների արտադրության, տեղեկացնում է Deutsche welle-ն։

Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Օլիվեր Ցիպսեն ապրիլի 8-ին Մյունխենում Բավարիայի դաշնային երկրամասի վարչապետ Մարկուս Զյոդերի հետ հանդիպման ժամանակ:

Reuters-ը իր հերթին նշում է, որ կոնցեռնը պարտավորվել է կարճ ժամկետում Բավարիային մատակարարել 150 հազար FFP2 տեսակի պրոֆեսիոնալ դիմակ՝ բուժանձնակազմի համար, ինչպես նաեւ 1 մլն սովորական դիմակ։

Worldometer-ի տվյալներով՝ Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 107663-ի, մահացել է 2016 մարդ։

Comment here