ԳլխավորԼուր

Լևոն Արոնյանը չի մասնակցի Magnus Carlsen Invitational-ին

Լևոն Արոնյան, շախմատ

Հայկական շախմատի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը չի մասնակցի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի կազմակերպված արագ շախմատի օնլայն մրցաշարին, տեղեկացնում է armsport.am-ը։ Հիշեցնենք, որ մարտի 31-ին կյանքից հեռացավ Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին:

Ապրիլի 18-ին մեկնարկելիք մրցաշարին, բացի Կարլսենից, կմասնակցեն Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան (երկուսն էլ՝ ԱՄՆ), Դին Լիժենը (Չինաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Անիշ Գիրին (Նիդերլանդներ) և իրանցի Ալիրեզա Ֆիրուջան:

Աշխարհի 8 լավագույն շախմատիստներից մրցաշարին չեն մասնակցի Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան, 6-րդ հորիզոնական), Լևոն Արոնյանը (7-րդ հորիզոնական) և Ուեսլի Սոն (ԱՄՆ, 8-րդ հորիզոնական):

Մրցաշարը կտևի ավելի քան 2 շաբաթ:

Մրցանակային ֆոնդը 250 հազար դոլար է, հաղթողը կստանա 70 հազար դոլար:

Comment here