ԳլխավորԼուր

Մահացել է Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին

Հայաստանի առաջատար գրոսմայստեր, շախմատի աշխարհի կրկնակի գավաթակիր Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին, մահացել է։

Այդ մասին իր թվիթերյան էջում նշել է հենց ինքը՝ Արոնյանը, հավելելով. «Բառեր չեմ գտնում իմ վիշտն արտահայտելու…»։

Արիանա Կաոիլին մարտի 14-ի կեսգիշերին վթարի էր ենթարկվել Երեւանում:

Դրանից հետո նա մի քանի վիրահատության էր ենթարկվել։

Արիանա Կաոիլին 33 տարեկան էր։ Նա շախմատի միջազգային վարպետ էր, 2016 թվականից՝ Երևանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։  2017 թվականի նոյեմբերի 21-ին նշանակվել էր ՀՀ վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով։

Լևոն Արոնյանն ու Արիանա Կաոիլին ամուսնացել էին 2017թ.։

Արոնյանին իր ցավակցություններն է հայտնել շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը։

Comment here