ԳլխավորԼուր

Արցախում նախագահի և Ազգային ժողովի ընտրություններ են

Արցախի դրոշը

Արցախի Հանրապետությունում մեկնարկել են նախագահական (4-րդ) և խորհրդարանական (7-րդ) համապետական ընտրությունները։

Մարտի 31-ի ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։

Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում է 14 թեկնածու (Քրիստին Բալայան, Վիտալի Բալասանյան, Սերգեյ Ամիրյան, Դավիթ Բաբայան, Բելա Լալայան, Արայիկ Հարությունյան, Հայկ Խանումյան, Դավիթ Իշխանյան, Վահան Բադասյան, Մասիս Մայիլյան, Աշոտ Ղուլյան, Ռուսլան Իսրայելյան, Աշոտ Դադայան և Մելսիկ Պողոսյան)։

Ազգային ժողովի 33 տեղի համար պայքարում է 12 քաղաքական ուժ.

1. «Ազգային վերածնունդ» կուսակցություն
2. «Միասնական հայրենիք» կուսակցություն
3. «Անկախության սերունդ» կուսակցություն
4. «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն
5. Արցախի հեղափոխական կուսակցություն
6. «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք
7. Արցախի «Արդարություն» կուսակցություն
8. Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն
9. «Միացյալ Հայաստան» կուսակցություն
10. Արցախի Պահպանողական կուսակցություն
11. Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցություն
12. «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինք

Ընտրությունները կանցկացվեն Արցախի բոլոր 228 համայնքներում, ընտրական իրավունք ունի 103 հազար 663 ընտրող:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 963 դիտորդ և ԶԼՄ 231 ներկայացուցիչ։

Comment here