ԳլխավորԽճանկարՀայաստանս

Բժիշկ դառնալու երազանքը՝ շրջափակման մեջ․ արցախցի Սյուզաննան ելքեր է փնտրում. ՏԵՍԱՆՅՈւԹ

15-ամյա Սյուզաննան Արցախի Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքից է։ Երազում է բժշկուհի դառնալ։ Նա այս տարի ավարտում է 9-րդ դասարանը։ Արցախում գործող բժշկական քոլեջ կա, բայց այնտեղ ստանում են բուժույրի մասնագիտություն, իսկ բժիշկ դառնալու համար պետք է հասնեն Երևան։ Շրջափակման պատճառով ոչ միայն օդում կախված է մնացել Հայաստան գալու ու ուսումը շարունակելու հարցը, այլև էապես տուժել է դպրոցներում կրթական պրոցեսը։

Չնայած դժվարություններին, այնուամենայնիվ, ուսուցչական կազմը ջանք ու եռանդ չի խնայում՝ արցախցի աշակերտների կրթության իրավունքը ապահովելու հարցում։

Արցախի դպրոցներն այս ուսումնական տարում 1141 շրջանավարտ կունենան (մայիսի 26-ին ու 27-ին)։ Նրանցից 857-ը դպրոցն ավարտում է Արցախում, մնացած 284֊ը շրջափակման հետևանքով մնացել են Հայաստանի Հանրապետությունում:

Մանրամասները՝ տեսանյութում։