Լոս Անջելեսի անտառային հրդեհների հետևանքով այրվել է Փասադենայի հայկական «Սահակ-Մեսրոպ Հայ Քրիստոնյա» դպրոցը, հայտնում է Հովհաննես Հալաջյանը։
Հունվարի 7-ին բռնկված ու արագ տարածվող հրդեհը նաև հայաշատ բնակավայրեր է հասել` Գլենդեյլ, Բըրբանք, Փասադենա, Սիլմար։
Լոս Անջելեսում արտակարգ դրություն է հայտարարվել։ Վերջին տվյալներով՝ երկու մարդ մահացել է։ Ըստ Reuters-ի՝ 70000 մարդ տարհանվել է։ Կրակը մարելու աշխատանքներին ներգրավված է շուրջ 1500 հրշեջ, սակայն ուժգին քամու պատճառով կրակի տարածումը չի հաջողվում կանխել։
Նշենք, որ «Սահակ-Մեսրոպ Հայ Քրիստոնյա» դպրոցի մասնավոր դպրոց է, որը հիմնվել է 1980 թվականին, ունի մանկապարտեզ և միջնակարգ բաժին։