ԳլխավորԼուր

Երևանի Գոգոլի անվան համար 35 հիմնական դպրոցում առաջին դասարանցիներին դիմավորեցին փուչիկներով. լուսանկարներ

Սեպտեմբերի 1-ը Երևանի Գոգոլի անվան համար 35 հիմնական դպրոցում

Երևանի Ն. Վ. Գոգոլի անվան համար 35 հիմնական դպրոցում սեպտեմբերի 1-ին գույնզգույն փուչիկներով, երգ ու պարով դիմավորեցին առաջին դասարանցիներին։

Ավանդաբար այս օրը դպրոցում հանդիսավոր արարողություններ են ընթանում՝ նվիրված նոր ուսումնական տարվան։ Այս տարին էլ բացառություն չէր՝ առաջին դասարանցիներին դիմավորեցին հատուկ հանդիսություններով։