ԳլխավորԽճանկար

Մոսկվայի դպրոցներից մեկում 6-րդ դասարանցիներն «ընդհատակյա թերթ» են հրատակարել, որտեղ քննադատել են ուսուցիչներին

Մոսկվայի դպրոցներից մեկի 6-րդ դասարանի աշակերտները թողարկել են իրենց «ընդհատակյա թերթը» կորոնավիրուսի եւ դպրոցական կյանքի վերաբերյալ նյութերով եւ այն վաճառել իրենց ծանոթներին եւ դասընկերներին 10 ռուբլով: Այս մասին պատմել է աշակերտներից մեկի մայրը, տեղեկացնում է mediabrest.by-ը հղում անելով pikabu.ru-ին:

Թերթում նաեւ քննադատական բնույթի հոդվածներ են տեղադրվել ուսուցիչների վերաբերյալ։ Մասնավորապես, նյութերից մեկը վերաբերվում է դասի ժամանակ տեղի ունեցած միջադեպին, երբ ուսուցիչը, դասարանում աղմուկը դադարեցնելու համար, իբր սպառնացել է բոլորին շարել գրատախտակի մոտ՝ գնդակահարության։

Թերթի վերջում գրված է. «Բոլոր համընկնումները պատահական են»։

Թողարկված համարներից մեկը ընկել է ինֆորմատիկայի ուսուցչի ձեռքը, ով հայտարարել է, որ ուրեմն աշակերտները բավականաչափ չեն ծանրաբեռնվում ու հոգնում, եթե ժամանակ եւ ուժ ունեն դեղին մամուլի ոճով թերթ թողարկելու համար: «Ամենայն հավանականությամբ, երեխաները չեն ստանում պատշաճ դաստիարակություն ընտանիքում եւ դեռ չգիտեն՝ ինչն է լավ է եւ ինչը՝ վատ»,-նշել է նա։

 

 

Comment here