ԳլխավորԼուր

Երևանի դպրոցներում ռումբի տեղադրման մասին ահազանգերը կեղծ են եղել

Երևանի մի շարք դպրոցներում ռումբի տեղադրման մասին ահազանգերը կեղծ են եղել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բազմաթիվ դպրոցներում աշակերտներին տուն են ուղարկում, քանի որ ռումբի մասին ահազանգեր կան։

«Ահազանգերից հետո ստուգումներ են իրականացվել։ Երևանի քաղաքապետարանից մեզ փոխանցել են` բոլոր ահազանգերը կեղծ են եղել»,–ասել են լրատվականից։