ԳլխավորԼուր

7 տարեկանում առաջին անգամ դպրոց հաճախող երեխան կհայտնվի երկրորդ դասարանում. փոխնախարար

Առաջին դասարան

Գործող իրավակարգավորումներով սահմանվել է՝ երեխան որ տարիքում հաճախի դպրոց, այդ դասարանում էլ սովորելու է, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարել է ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

«7 տարեկանում առաջին անգամ դպրոց հաճախող երեխան հայտնվելու է երկրորդ դասարանում: Իր հետ ստիպված անհատական աշխատանք պետք է անել, որպեսզի առաջին դասարանի ծրագիրը յուրացնի, իսկ դա ավելի է բարդացնում երեխայի վիճակը: Կարծում ենք՝ սա զսպող մեխանիզմ կհանդիսանա, և ծնողները երեխաներին դպրոց կտանեն 6 տարեկանից, ինչպես սահմանված է «Հանրակրթության մասին» օրենքում»,- նշել է նախարարի տեղակալը: