ԳլխավորԼուր

ՀՀ փաստաբանների պալատը հյուրընկալել է «Եվրասիա» ավագ դպրոցի աշակերտներին

ՀՀ փաստաբանների պալատը հյուրընկալել է «Եվրասիա» միջազգային համալսարանի «Եվրասիա» ավագ դպրոցի հումանիտար հոսքի «Իրավագիտություն» և «Դիվանագիտություն» ենթահոսքերի աշակերտներին:

Ողջունելով աշակերտներին՝ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Հարութ Ակլունցը մանրամասն ներկայացրեց փաստաբանի դերն արդարադատության համակարգում, փաստաբանի գործառույթները, փաստաբան դառնալու ընթացակարգը և անհրաժեշտ պայմանները: Բացի այդ, աշակերտներն իրազեկվեցին Փաստաբանների պալատի, Հանրային պաշտպանի գրասենյակի և Փաստաբանական դպրոցի գործառույթների ու կառուցվածքի վերաբերյալ:

Աշակերտները նաև շրջայց կատարեցին Փաստաբանների պալատի վարչական շենքում, Փաստաբանական դպրոցում և Հանրային պաշտպանի գրասենյակում՝ ծանոթանալով աշխատանքային գործընթացին: